-
11.02.2016|
18:20
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման սանավիացիոն ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապօգնության մեքենայով, իսկ բազային մեքենան վերասարքավորվել և վերազինվել է նորածնային սանավիացիայի պահանջներին ու չափանիշներին համապատասխան:
-
09.02.2016|
14:41
Փետրվարի 9-ը նշվում է որպես ստոմատոլոգների միջազգային օր: Տոնը կապվում է Ապոլլոնիայի անվան հետ։
-
04.02.2016|
14:16
Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը, ԱՀԿ-ն և գործընկեր միջազգային կազմակերպությունները փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը:
-
01.02.2016|
19:53
2015թ. հունվարից մեկնարկած սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են նաև այս տարի: Ծրագրի շրջանակներում Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում իրականացնել են զանգվածային սքրինինգներ՝ ուղղված մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը:
-
30.01.2016|
11:50
Թուրքիայում վերջին երեք ամիսներին 57 մարդ է մահացել H1N1 վիրուսից, որն առավել հայտնի է որպես խոզի գրիպ՝ ասել է առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն:
-
28.01.2016|
14:54
H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48,8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։
-
27.01.2016|
15:43
Մոսկվայում երեկ գրիպի համաճարակ է հայտարարվել: Պաշտոնական տվյալներով՝ հունվարի 18-24-ը սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ մեկուկես անգամ աճել է:
-
23.01.2016|
23:17
Հայաստանում թոքաբորբի բուժումը, որպես կանոն, վճարովի է, պետպատվերով բուժվում է միայն որոշակի չափորոշիչների դեպքում:
-
22.01.2016|
18:39
Քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներն աշխատում են նաև հանգստյան օրերին:
-
22.01.2016|
18:06
Երեկ Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, 177-ը` մինչև 18 տարեկան։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, 36-ը` երեխաներ։